Ռիհաննան` նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ (տեսանյութ)


22:42 , 30 սեպտեմբեր, 2013

Ռիհաննան` նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ (տեսանյութ) (լուսանկարներ)1in.am-ը գրում է.

Ռիհաննան Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ՝ Pour It Up երգի տեսահոլովակի նկարահանումներից: Այս մասին հաղորդում է Spletnik-ը:

Նոր տեսահոլովակում ՌիՌին շատ վառ կերպարով է: Կիսաթափանցիկ, գեղեցիկ կազմվածքն ընդգծող հագուստները, ձյունաճերմակ գանգուրները, փայլփլուն զարդերը և խորաթափանց հայացքը երգչուհուն ներկայացնում են հավուր պատշաճի:

Հավելենք նաև, որ տեսահոլովակի պրեմիերայի օրը դեռևս նշանակված չէ: