Ազգը վարի է գնում, արտագաղթը հասել է իր պիկին,իսկ ԿԲ-ն հայտարարում է,որ ՀՀ ժողովրդի 66 տոկոսը գումար է խնայում


21:54 , 30 սեպտեմբեր, 2013

Կենտրոնական բանկի մի պաշտոնյա, այսօր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության 66 տոկոսը գումար է խնայում: 

Իսկ ես պաշտոնապես, սափրված ու փողկապով հայտարարում եմ, նման բան ասողը անմեղսունակ ա, որովհետև Հայաստանում ազգաբնակչության 66 տոկոսը մի կերպ է քարշ տալիս իր գոյությունը, 20 տոկոսը ծայրահեղ աղքատ է, իսկ մնացածը դե ապրում են էլի:

Ասածս ինչ ա, ազգը վարի ա գնում, արտագաղթը հասել ա իրա պիկին նենց, որ բանակ գնացող զինվոր գրեթե չի մնացել, ԿԲ-ն հայտարարում ա, որ 66 տոկոսը փող ա խնայում...