Ապարանում հրդեհ է բռնկվել մեղվի փեթակներ տեղափոխող բեռնատարի թափքում


11:31 , 25 հունիս, 2025

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել «KamAZ» մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ եղել է մոտ 30 մեղվի փեթակ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի Վանաձոր ընթանալիս վարորդը նկատել է կրակը, ինչից հետո թափքը բարձրացրել է, որպեսզի մեղվի փեթակները թափվեն, որ մեքենան չբռնկվի: 

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: 

Հրշեջներն արդեն ամբողջությամբ մարել են կրակը: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։