Իրանի դեմ արշավը «դեռ չի ավարտվել». Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ


22:25 , 24 հունիս, 2025

Tert.am-ը գրում է․

Իսրայելի ռազմական արշավը Իրանի դեմ չի ավարտվել, առջևում նոր փուլ է, բայց այժմ զինվորականների ուշադրությունը կվերադառնա Գազայի հատվածում ընթացող մարտական գործողություններին։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը՝ օպերատիվ խորհրդակցությունից հետո։

«Մենք ավարտել ենք կարևոր փուլ, բայց Իրանի դեմ արշավը չի ավարտվել։ Մենք մտնում ենք նոր փուլ՝ հիմնվելով ներկայիս փուլի նվաճումների վրա», - ասել է ռազմական գործիչը։