Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ


18:23 , 23 հունիս, 2025

Իրանի տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումը մեծ սխալ էր: 

Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր շտաբի պետ Աբդուլրահիմ Մուսավին։

«Սա շատ մեծ սխալ էր, և մենք բազմիցս զգուշացրել ենք դրա հետևանքների մասին, դրան համաչափ կարձագանքենք»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակվելու իր որոշմամբ խախտել է միջազգային բոլոր օրենքները և «վնաս է պատճառել նրան»։