13:31 , 23 հունիս, 2025Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ ՍուրբԳրիգորԼուսավորչի - Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվիձախշրջադարձը ՍուրբԳրիգորԼուսավորչի փողոցիցդեպիԱրգիշտիիփողոց:
Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղև աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ:
Նշենք, որ մի քանի օր առաջ արդեն իսկ այդ հատվածում փոփոխություն էր կատարվել։ Մասնավորապես, նախկինում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Արգիշտի փողոց կարելի էր ձախ շրջադարձ կատարել երկու գծերից, սակայն մի քանի օր առաջ փոփոխություն էր արվել եւ միայն մեկ գծից էր թույլատրվում ձախ շրջադարձ անել։ Դա հանգեցրել էր ենթեւեկության կոլապսի, քանի որ դրան գումարվել էր նաեւ այն, որ մի գիծ առանձնացվել էր ավտոբուսի համար։
Ըստ ամենայնի, քաղաքապետարանի պատուհաններից տեսել էին, թե ինչի՞ է հանգեցրել իրենց «նորարարությունը» եւ հիմա որոշել են ընդհանրապես արգելել ձախ շրջադարձը։