Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից հերքում են, թե նա առնչություն ունի գողացված ադամանդների հետ


11:52 , 23 հունիս, 2025

Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ԱԴԾ-ն ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած և դրանք ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը մատակարարած հանցախմբին։

Նշվում է, որ «Ալռոսա» ընկերությունից գողացված չմշակված ադամանդները մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են Հայաստան և Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ԱԴԻԴ Դայմոնդ» ընկերություն։

Aysor.am-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն ասաց, թե հերքում է տեղեկությունը։

«Մենք ամբողջությամբ հերքում ենք այդ տեղեկությունը։ Դրանք որևէ առնչություն չունեն պարոն Սուքիասյանի հետ»։