16:43 , 22 հունիս, 2025ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են։
Հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Իրանը չպիտի ունենա միջուկային զենք, Վաշինգտոնը հարվածներ չի հասցրել զինվորականներին ու քաղաքացիական անձանց»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։
Նա մանրամասնել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են 7 B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչ և հակաբունկերային ռումբեր։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին Իրանի ցանկացած ուժային պատասխան կարժանանա շատ ավելի ուժեղ պատասխանի, քան գիշերային հարձակումները։