Իրանն առաջին անգամ մարտական գործողությունների մեջ արձակել է «Սաջջիլ» միջին հեռահարության հրթիռը. Tasnim


22:38 , 18 հունիս, 2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Թեհրանն առաջին անգամ մարտական պայմաններում արձակել է միջին հեռահարության «Սաջիլ» երկաստիճան բալիստիկ հրթիռ։

Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ Իրանը երեք նմանատիպ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։