«Եղբորս դեռ չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն». Կարեն Կարապետյան


19:23 , 17 հունիս, 2025

Tert.am-ը գրում է․

«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։

«Ինչ էլ ասել է, քիչ է ասել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ խոսեցի։ Կա պետություն, կան համապատասխան մարմիններ, թող համապատասխան մարմինները գործեն օրենքի սահմաններում։ Վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու, ես էլ իմ արածի համար»,–նշեց նա։

Կարեն Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանը գրառումը։

«Ես նրա մակարդակի մարդ չեմ, որ իր լեզվով խոսեմ հետը։ Ես դասատուի տղա եմ»,–ասաց նա։