Սամվել Կարապետյանը ձերբակալվել է նրա համար, որ հանդե՞ս է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու. Նարինե Ավետիսյան


18:19 , 17 հունիս, 2025
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է նրա համար, որ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ... Խստորեն դատապարտելի արարք է, նույնիսկ ամոթալի, սա արդեն հիշեցնում է ստալինյան ժամանակները, երբ կարող էին նույնիսկ կաթողիկոս խեղդամահ անել:
Կարապետյանները աչքիս լույսը չեն (շատերը գիտեն), բայց սա չի նշանակում, որ մենք ճշտի կողմը չենք բռնելու...