Լոռու մարզում մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՊՆ


18:10 , 16 հունիս, 2025

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։ Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: