15:48 , 30 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլիի 4-ի N 400-Ն որոշման 3-րդ կետը, հրաման է ստորագրել «ՀՀ 2013/2014 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին»:
Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից: Ըստ հրամանի՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրատական տեղ: