Վրաստանի իշխանությունները հերքում են ռուս խորհրդարանականի մուտքը երկիր արգելելու մասին լուրը


15:42 , 30 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Վրաստանի իշխանությունները հերքում են տեղեկությունն այն մասին, որ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության կազմում ընդգրկված ռուս խորհրդարանական Վասիլի Լիխաչյովին թույլ չեն տվել մուտք գործել երկիր, հայտնւմ է gazeta.ru-ն։

Այն մասին, որ Լիխաչյովին Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու համար թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, հայտնել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ