09:10 , 16 հունիս, 2025
Շրջանառվում է տեղեկատվություն, որ հունիսի 20-ին Փաշինյանը կարող է մեկնել Անկարա, հանդիպել Էրդողանի հետ։ Պաշտոնապես սա դեռ ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել։
Սակայն նման լուրերի ի հայտ գալն ինքնին արդյունք է այն ուղեգծի, որով Փաշինյանը վաղուց Հայաստանը մղել է թուրքական օրակարգի սպասարկման գծի տակ։

թուրք-ադրբեջանական պահանջների լեգիտիմացում «խաղաղության» անվան տակ,

կոմունիկացիաների բացում՝ Թուրքիայի տնտեսական ու ռազմավարական շահերով,

Հայաստանի անվտանգության, սահմանների ու սուվերենության հերթական թուլացում։
Նորություն չի լինի, եթե ասենք, որ նրա ամբողջ քաղաքականության էությունը Հայաստանի սուբյեկտայնության թուլացումն է՝ արտաքին խաղացողների շահերը սպասարկելով։
Հայաստանի պետականությունը վերածվում է բանակցելի օբյեկտի, որի մասին կարելի է պայմանավորվել, զիջել, բաժանել։
Իսկ դե Թուրքիան դարձել է Փաշինյանի քաղաքական հենարանը։