Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը


23:08 , 14 հունիս, 2025
Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ձերբակալվել է:
Դեռ 4 օր առաջ, Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ, անձնական խնդիրների հետ կապված, ազատվում է պաշտոնից: 
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Հիշեցնենք, ապրիլին Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել, առևտրի վարչության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել: