Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամով


17:39 , 14 հունիս, 2025

24news.am-ը գրում է․

Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ։ Այսօր Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Բայրամովը նաև ցավակցել է Իրանին՝ երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ։

Կողմերը նաև ընդգծել են լարվածության թուլացման և խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։