17:37 , 13 հունիս, 2025Lurer.com-ը գրում է․
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին կոչ է արել Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Իսլամական Հանրապետությունում միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման հետ: Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին, որում կոչ է արել խստորեն դատապարտել Իսրայելի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Արաղչին նաև կոչ է արել գործակալության ղեկավարին անհապաղ գումարել Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու այս իրավիճակը։