Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի 17տ. չեմպիոն
21:12 , 11 հունիս, 2025
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների եզրափակիչում Հայկ Մանուկյանը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ալի Նազարովին և հռչակվեց չեմպիոն։
Եզրափակչից առաջ Մանուկյանը բոլոր մրցակիցներին ժամանակից շուտ էր հաղթել՝ 9-0 հաշվով իսրայելցուն, 8-0 հաշվով հունգարացուն, 8-0 հաշվով գերմանացուն և 9-0 հաշվով իտալացուն։