Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պարզաբանում է պահանջում


09:26 , 11 հունիս, 2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։