Երևանում «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը շինհրապարակում կողաշրջվել է


20:35 , 10 հունիս, 2025

Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։