«Կա՞ նորմալ բանկ՝ Ամերիայից հրաժարվեմ», «Վարկս հավելվածով վճարեցի, հետո պարզվեց 8 օր ուշացում ա գնացել». հաճախորդների բողոքն Ամերիա բանկից շարունակվում է


16:04 , 10 հունիս, 2025

Ամերիա բանկի հաճախորդներն այնքան են զզված ու հիասթափված բանկի մատուցած ծառայություններից, որ արդեն սոցիալական ցանցերում են այդ մասին գրառումներ անում։ Հավելվածի՝ անվերջ թվացող տեխնիկական խնդիրները հասցրել են նրան, որ մարդիկ արդեն մտածում են բանկը փոխելու մասին ու նորմալ բանկերի տվյալներ են ուզում։

Մարդիկ բողոքում են նաև, որ խնդիրներ են առաջանում անգամ հավելվածով վճարած վարկերի հետ կապված։ Նա մասնավորապես գրել է. «Ամերիան ահավոր ա, հունիս ամսվա վարկս վճարեցի հավելվածով, ցույց տվեց որ վճարած ա, մի քանի օրից պատահական տեսա որ 8 օր ուշացում ա գնացել նույն վարկս, էլի վճարեցի, հուլիս ամսվա գումարը քաշեց, ,պարզվեց հունիսինը վճարված էր»։