13:52 , 30 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Հարավչինական ծովում թայֆունի հետեւանքով 3 ձկնորսական նավ է խորտակվել, 74 հոգի անհետ կորած է համարվում, տեղեկացնում է Սինխուա գործակալությունը:
Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել 14 ձկնորսի: Նավերը խորտակվել են վիճելի Պարասելյան կղզիների մոտ, որոնք մայրցամաքային Չինաստանից 330 կիլոմետր հեռավորության վրա են: