Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են կրակոցների, ծեծկռտուքի գործով


20:48 , 9 հունիս, 2025

News.am-ը գրում է․

Արզնիի հյուրատներից մեկում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ըստ մամուլի՝ կռվին մասնակցել է նաեւ Ռոմանոս Պետրոսյանի քեռու որդին։