Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար դիմել է Ալեն Սիմոնյանին


18:58 , 9 հունիս, 2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:  
ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ դիմումը ստացել են, այն առաջիկայում կքննարկվի։
Սեյրան Օհանյանը  NEWS.am–ի հետ զրույցում  նշել է, որ ծանոթ չէ այդ միջնորդագրին և որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ։