13:39 , 30 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 8 կաթոլիկ կարդինալների խմբի հետ պատրաստվում է Սուրբ Աթոռի համար նոր սահմանադրություն գրել, հայտնում է The Telegraph-ը։
Հոկտեմբերի 1-3-ը կարդինալները Վատիկանում կհանդիպեն Պապին ու փոփոխություններ կկատարեն սահմանադրության մեջ, ինչի արդյունքում աշխարհի կաթոլիկ եպիսկոպոսները ձայնի ավելի մեծ իրավունք կստանան։
Պապի կողմից ընտրված կարդինալների խմբի ղեկավար Օսկար Ռոդրիգես Մարադիագան այս առիթով ասել է, որ Վատիկանի սահմանադրությունում վերջին անգամ փոփոխություններ կատարվել են Հովհաննես Պողող 2-րդի օրոք՝ 1988թ.։ Սակայն, ըստ կարդինալի, այն, ինչ տեղի է ունենալու Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ, ոչ թե փոփոխություն է լինելու, այլ միանգամայն այլ՝ ավելի լուրջ ու նշանակալից բան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ