Աննան սյունեցիներին փորձել է ներկայացնել որպես բացառիկ թրքասերներ


16:30 , 9 հունիս, 2025
Նիկոլի հետ միասին Սյունիք այցելած Աննան կիսվել է իր տպավարությոններով՝ պնդելով, թե սյունեցիւներն իրենց «պաչել, դրել են գլխներին»: «Ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ինձ մեր հայրենակիցները մեծ սեր, անսահման ջերմություն, վճռական աջակցություն, ոգեւորիչ քաջալերանք են տալիս, նշանակում է ոչինչ չասել»,-վստահեցրել է «ժողովրդական սիրուց» արբեցած Աննան ու եզրակացրել՝ սա նշանակում է, որ տգիտությունը, չարափառությունը, ամբարտավանությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում:

Սա նշանակում է, որ Գորիսում ու Սիսիանում Աննայի հանդիպումներն անցել են սպասվածից վատ: Գուցե տեսախցիկների առաջ ժպտացողների պակաս չի զգացվել, նույնիսկ Նիկոլի հասցեին ոտանավորներ են ձոնվել, սակայն այդ ամենը տեղի է ունեցել վճարովի հիմնքներով կամ սպառանլքիների տակ: Աննան ուղղակի փորձել է սքողել, քաղարկել սյունեցիների ատելությունը՝ փորձելով համոզել, թե նրանք իրենից ոչնչով չտարբերվող մարդիկ են, որ թրքասիրությամբ են տարվել:

Ինչ ուզում է՝ թող գրի, բայց հո ինքը լավ գիտի ժողովրդի շրջանում տիրող իրական պատկերը,հո լավ գիտի,որ չեն կարողանալու կոտրել սյունեցիների սկզբունքայնությունը: