«Ամերիա բանկ, ձե՞ռ եք առնում». բաժանորդները շարունակում են դժգոհել բանկի մատուցած ծառայություններից


20:08 , 9 հունիս, 2025
«Ameriabank CJSC ձե՞ռ եք առնում: Ինչքա՞ն կարելի է տեխնիկական խնդիր ունենալ»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերերից Էլինան։ Մեկ այլ օգտատեր մեկնաբանություններում հավելել է, որ չի կարողանում փոխանցում անել։
Վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ ենք ստանում բանկի հաճախորդներից, ովքեր դժգոհում են բանկի հավելվածի ոչ պատշաճ աշխատանքից ու անվերջ թվացող տեխնիկական խնդիրներից։