Ո՞ւմ փողերով է Աննան «Արևմտյան Ադրբեջան» կառուցում


18:20 , 7 հունիս, 2025
«Կրթվելը նորաձև է» աննայական արկածախնդրության մասին խոսել է Նիկոլի աշխատակազմի ղեկավար «Դդումը» ու հայտարարել, որ արշավն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով: Այսինքն՝ Հարությունյան Արոն հաստատել է այն ողջամիտ կասկածները, որ նույնիսկ այս դեպքում Հակոբյան Աննան բյուջեի փողերն է որեշել մսխել:

Փող չունի՞ Աննան, որ որոշել է «Արևմտյան Ադրբեջանի» ռեալիզացմանը միտված իր արշավը բյուջեի հաշվին անել: Հեչ որ չէ կարող էր պարբերաբար ռեկետի ենթարկվող գործարարաներից փողը «քերել», մի բան էլ ավել «կպցել» ու մարդկանց ուղեղներն այդ փողերով արդուկել: Բայց ոչ, Աննան որոշել է հարկատուների փողերի հաշվին հաճոյանալ Իլհամին:

Ինչո՞ւ զուր տեղը մուննաթի տակ ընկնի, եթե կարող է «սեփական» փողերով հարցը լուծել. պետական բյուջեն այս իշխանությունները վաղուց են սեփականաշնորհել: Գործարարաներից կամ «բարերարներից» ստացած փողերը ծախսելու տեղ շատ կա, ուստի որոշել են այս մի դեպքում ժողովրդի փողերի հաշվին գոյացող պետական գանձարանի միջոցները քամուն տալ, համ էլ ձեռքի հետ ատկատ-մատկատ կանեն, որ Աշոտիկի «պերերիվի» փողը հանկարծ չպակասի, որ գրպանը միշտ փող լինի…