Թրամփի վարչակազմը սենատոր Լինդսի Գրեմից պահանջում է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը. The Wall Street Journa


00:01 , 7 հունիս, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Սենատի վրա՝ մեղմացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է The Wall Street Journal

«Սպիտակ տունը կուլիսային ճնշում է գործադրում հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի վրա՝ զգալիորեն մեղմելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը», - նշվում է հոդվածում։

Ինչպես նշում է թերթը՝ ամերիկացի առաջնորդի համար ավելի կարևոր է Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը, քան նրա վրա ճնշումների ավելացումը։

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն, Սպիտակ տան պաշտոնյաները վերջին շաբաթների ընթացքում Գրեմի գրասենյակին գաղտնի  կերպով համոզել են փոխել օրինագծի դրույթները: Նրանք, մասնավորապես, առաջարկել են տեքստում ավելացնել հատուկ կետեր, որոնք թույլ կտան նախագահին որոշել, թե ով և ինչի համար պետք է հայտնվի պատժամիջոցների տակ, ինչպես նաև «պարտավոր է» ձևակերպումը փոխարինել «կարող է» ձևակերպմամբ, որպեսզի պատժամիջոցները պարտադիր չլինեն։

Չորեքշաբթի օրը օրինագծի հեղինակներից մեկը՝ սենատոր Ռիչարդ Բլումենտալը, Politico-ին ասել է, որ Վաշինգտոնը կասկածում է Ռուսաստանի դեմ սահմանափակումների մասին օրենքի ընդունման անհրաժեշտությանը։

Ինքը՝ Թրամփը, անցյալ շաբաթ շեշտել է, որ մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել մինչ բանակցությունները շարունակվում են։