19:20 , 6 հունիս, 2025Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքիանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։