«Մերժել եմ 8-ից ավելի առաջարկներ». Մարիամ Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչու չի նկարահանվում սիթքոմներում


21:35 , 5 հունիս, 2025

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան իր էջում՝ հետևորդների հետ հարց ու պատասխանի շրջանակներում, անդրադարձել է, թե ինչու այլևս չի ուզում նկարահանվել հայկական սիթքոմներում:

«Վերջին 6 ամիսների ընթացքում մերժել եմ 8-ից ավելի առաջարկներ, ոչ թե աստղային կյանքս թույլ չի տալիս և վերևից եմ նայում, պարզապես իմ մեջ կա մի մեծ վախ նկարահանվել նախագծում, որը գուցե չսիրվի, չստացվի, գուցե ես ինձ այդտեղ չզգամ:

Ամենացավալին այն է, երբ նախագծի գաղափարը լավն է, լավ միտք ունի, բայց կրկնվում է դերը ու ես զգում եմ, որ դա ինձ այլևս չի հետաքրքրում:

Իմ սկզբունքներից մեկն է՝ երբեք ամեն տեղ լինել չեմ ուզում: Սա ոչ մեկի դեմ չէ, հակառակը, ես հիանում եմ նրանցով, ովքեր անընդհատ գործում են, ստեղծում, փորձում, որովհետև դա մեծ ուժ է:

Իսկ իմ խնդիրը իմ վախերի, իմ ընտրելու դժվարության ու երբեմն ուղղակի իմ մեջ է»,- անկեղծացել է Մարիամ Ալեքսանյանը: