Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ խոցել են «Իսկանդեր»-ի կայանքները


17:11 , 5 հունիս, 2025

Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել ՌԴ Բրյանսկի մարզի այն տարածքին, որտեղ տեղակայված է Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային զորքերի ստորաբաժանումը՝ խոցելով «Իսկանդեր» ՀՕՊ համակարգերի արձակման կայանքները, հայտնում է ՈւԶՈւ գլխավոր շտաբը։ 

«Նպատակակետերը հաջողությամբ խոցվել են։ Մեկ ռուսական հրթիռային կայանք պայթեցվել է, իսկ ևս երկուսը, ամենայն հավանականությամբ, վնասվել են», - ասվում է հայտարարության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել «Իսկանդեր» օպերատիվ-հետախուզական համակարգը։

Նշվում է, որ խոսքը 26-րդ հրթիռային բրիգադի ստորաբաժանումի մասին է, որը տեղակայված է Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքի տարածքում: Ուկրաինական կողմի տվյալներով՝ ստորաբաժանումը «փորձել է հարվածել ուկրաինական բնակավայրերից մեկին, հավանաբար՝ Կիևին»: