Դատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնող անձանց խափանման միջոցի պայմանները. փաստաբան


16:26 , 3 հունիս, 2025

Tert.am-ը գրում է.

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր «Տատիկների» գործով դատարանը (Ս.Դադոյան) իմ միջնորդության առնչությամբ որոշեց, որ վարչական հսկողությունն առանց էլեկտրոնային սարքերի հնարավոր է: Դատարանը վերացրեց նաեւ 20:00-ից մինչեւ 08:00-ն տանը մնալու (կիսատնային կալանք) պայմանը»,-գրել է նա:

Որոշումը վերաբերում է «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի նախկին թեկնածու Անահիտ Խալաթյանին և քաղաքի բնակիչ Կիմա Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ Խալաթյանն ու Հայրապետյանը ձերբակալվել էին Գյումրու ավագանու ընտրությունների նախաշեմին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: