Ռուս-թուրքական հարաբերությունները մի կողմից սեփական շահերի պաշտպանության, մյուս կողմից՝ տարածաշրջանում և աշխարհում կայունության ապահովման միջև հավասարակշռության եզակի օրինակ են. ՌԴ ԱԳՆ


15:12 , 3 հունիս, 2025

Tert.am-ը գրում է.

Ռուս-թուրքական հարաբերությունները մի կողմից պրագմատիզմի և սեփական շահերի պաշտպանության, մյուս կողմից՝ տարածաշրջանում և աշխարհում  կայունության և անվտանգության ապահովման միջև հավասարակշռության եզակի օրինակ են. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 105-ամյակի կապակցությամբ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝  Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են վստահության կամուրջներ կառուցել՝ ցույց տալով, որ նույնիսկ փոփոխությունների դարաշրջանում իսկական գործընկերությունը մնում է անսասան արժեք։

«Այս ամսաթիվը կարևոր հանգրվան է երկկողմ համագործակցության զարգացման գործում: Երկու երկրների պատմական հիշողության մեջ պահպանվել են հիշողություններ այն մասին, թե ինչպես ՌՍՖՍՀ-ն առաջինը ճանաչեց Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի երիտասարդ կառավարությունը և օգնության ձեռք մեկնեց՝ դառնալով կարևոր դաշնակից իմպերիալիստական ուժերի դեմ անկախության համար պայքարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: