Բորիկն իր փողն է աշխատում, իսկ քաղաքական պատասխանատվությունը տերերն են կրում
13:25 , 3 հունիս, 2025
Մուրազի Բորիկը պնդել է, թե միակ թիմը, որը Նիկոլի փոխարեն թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված ուժերն են:
Բորիկին դո՞ւր է գալիս, երբ իրեն փաստերով ստորացնում են ու սուտը բռնում՝ ցույց տալով իր ծախվածության աստիճանը: Գուցե ոմանք Բորիկին պաշտոնի խոստւմ էլ են տվել կամ անգամ հավատացրել, որ իշխանության գալու դեպքում կսարքեն պատգամավոր, բայց ամեն ինչ իր չափն ունի նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը Բորիկի նման մեկին է վերաբերվում:
Փաստ է, ու դա անհերքելի է, որ տևական ժամանակ հենց Սերժ Սրագսյանն ու ՀՀԿ-ն են Բորիկի տերերի կողմից թիրախավորվել ու շարունակում են մնալ թիրախի կարգավիճակում: Միայն Բորիկի անբարո եթերներն ու դրանց ժամանակագրությունը բավական է՝ փաստելու, որ առաջին հարվածողն ու ընդդիմադիր դաշտում «ջուր պղտորողը» Բորիկին չաղացնողներն են եղել: Ի՞նչ պետք է աներ Սարգսյանի թիմը, նստեր, ականջները կախեր ու լսեր, թե ինչպես են բորիկները կեղծի՞ք տարածում, ձայն չհանե՞ր: Այդ Բորիկի տերերն են, որ ոչ միայն Նիկոլին թողած՝ ընկել են Սարգսյանի հետևից, այլև գաղտնի համագործակցության մեջ են գտնվում ՔՊ-ի հետ՝ հայհոյվելով ու ԱԺ-ում որբի գլխի կարգավիճակում գտնվելով, բայց Նիկոլին լեգիտիմացնելով, իմպիչմենտից խուսափելով ու 2026-ի վերաբերյալ ինչ-որ անիրական հույսեր փայփայելով: Ու այսքանից հետո Բորի՞կն է «կատու ճղում»՝ կարծելով, թե եթե առաջինը դա անի, ճշմարտությունը կմոռացվի:
Բորիկը թքած ունի, մարդն իր փողն է աշխատում, իսկ քաղաքական ամբողջ պատասխանատվությունը Բորիկի տերերի վրա է ընկնում, որոնց մեղքով է, որ Նիկոլը ցայսօր վարչապետ է