Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել


18:10 , 2 հունիս, 2025
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Հաղորդմամբ ներկայացրել եմ, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։