Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը


14:46 , 2 հունիս, 2025

Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։

Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։