Վթար. մի քանի ժամ գազ չի լինի որոշ հասցեներում


14:22 , 1 հունիս, 2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։