ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի


15:56 , 31 մայիս, 2025

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելեց Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։

«Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- նշված է հաղորդագրության մեջ։