Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին


13:39 , 31 մայիս, 2025

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է: