Ռաֆայելը՝ Գոռ Վարդանյանի ու Միհրան Ծառուկյանի ֆենոմենի, Սուրբ 1-ի միջոցով զուտ փող աշխատելու մասին
10:44 , 29 մայիս, 2025 «Կինոդարան» հարթակի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը “Break Point” փոդքասթի ընթացքում պատմել է «Սուրբ 1» և «Սուրբ 2» ֆիլմերի տարբերության, ֆրանսիացի դերասան Սամի Նասերիին «Սուրբ 2»-ում նկարելու, Գոռ Վարդանյանի ֆիլմերի, հայկական սերիալների, Կանի կինոփառատոնին մասնակցելու և այլ թեմաների մասին։ Հաղորդման սկզբում հաղորդավարի հետ զանգահարել են նաև դերասան Լևոն Հախվերդյանին և «գաղտնազերծել», թե ինչու է Ռաֆայելը Լևոնին ազատել սցենարիստի աշխատանքից։ Փոդքասթն ամբողջությամբ կարող եք դիտել GoSportFM-ի յութուբյան հարթակում։