Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց


21:16 , 28 մայիս, 2025

Այսօր՝ մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: