Նիկոլի պապը՝ ո՞ւր, Հայրենականն ու Շուշին՝ ո՞ւր…
11:50 , 28 մայիս, 2025
ԱԺ-ն մերժել է «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ վերաբերող Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: ՔՊ-ական Հակոբյան Հասոն, հիմնավորելու համար իշխանությունների խայտառակ կեցվածքը, հայտարարել է, թե ընդդիմության կողմից առաջարկվող հայտարարության մեջ անտեսվել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հարցում արևմտյան երկրների ներդրումը, քանի որ հիմնականում կենտրոնացել են ԽՍՀՄ-ի ունեցած ավանդի վրա: Բացի այդ, ըստ նրա, տեքստում արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցած իրադարձություններ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրումը:
Միանգամից հարց՝ «Պատիվ ունեմ»-ի առաջարկության մեջ Հասոյին առավելապես դուր չի եկել արևմտյան երկրներին իբր անտեսելու մոմոնե՞տը, թե՞ Շուշիի մասին հիշատակումը: Նկատենք, որ երկու պարագան էլ ՔՊ-ի համար չափազանց էական է, քանի որ մի կողմից՝ Նիկոլը խնդիր ունի՝Արևմուտքին ի ցույց դնելու իր հակառուսականությունն ու արևմտյան վեկտորին ունեցած հավատարմությունը, մյուս դեպքում՝ նրա շնչին է նստած Իլհամը, որ կարող է ջղայնանալ ու այնպես պատժել Հասոյի շեֆին, որ մի երկու ամիս բունկերներից է՛լ դուրս չգա՝ի վիճակի չլինելով անգամ կատարել սեփական ամուսնական պարտականությունները:
Հայ ժողովրդին «տագդիգագան հաղթանակ պարևած» Հովհաննիսյան Արծրունի հովանավորներն իրենց բնականորեն են դրսևորել. Նիկոլի պապը՝ ո՞ւր, Հայրենականն ու Շուշին՝ ո՞ւր…