Արյունալի սպանդ Նիգերիայում. իսլամիստները սպանել են 50-ից ավել մարդ


09:50 , 30 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Նիգերիայի հյուսիս-արևելքում իսլամիստները հարձակվել են քոլեջի հանրակացարանի վրա:

«Բոքո Հարամ» խմբավորման արյունալի ակցիայի զոհ է դարձել ավելի քան 50 երիտասարդ: Հարձակումը տեղի է ունեցել գիշերը, երբ ուսանողների մեծամասնությունը քնած էր:

Ինչպես գրում է BBC-ին, տեղական իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ տարածքն ամբողջությամբ դեռ չի զննվել, ուստի զոհերի թիվը կարող է աճել:

«Բոքո Հարամը» պայքարում է Նիգերիայում իսլամական պետություն ստեղծելու համար: Վերջին օրերին դա արդեն երրորդ արյունալի ակցիան է Նիգերիայում` սեպտեմբերի 19-ին իսլամիստները սպանել էին 142, իսկ սեպտեմբերի 27-ին` 89 մարդ: