Ann handmade-ի աքսեսուարները Shaga Blog-ում


12:07 , 30 սեպտեմբեր, 2013

Ճանապարհին փորձում էի պատկերացնել` ինչպիսին կլինի Ann handmade-ի Անին:

Բլոգի շնորհիվ հաճախ հանդիպելով handmade-ով զբաղվող աղջիկների, հասկացել եմ, որ աքսեսուաները բավական նման են  դրանք պատրաստողներին: 
Ann handmade-ի աքսեսուարներում ինչ որ հանգստություն  կա, ուզում ես անընդհատ նայել, ուսումնասիրել յուրաքանչյուր դետալը: Ինչ որ խաղաղություն է, որ քեզ էլ է փոխանցվում: Դրանք միանգամից աչքի ընկնող չեն, վառ ու ճչան չեն ու հենց դրանով էլ գրավում են, դրանք խիստ նորաձև չեն, ինչ որ հատուկ տրամադրություն են ստեղծում ու աննկարագրելի գեղեցիկ են...