Մեծ Հայրենականի 80-ամյակի վերաբերյալ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը չներառվեց ԱԺ օրակարգում


11:44 , 27 մայիս, 2025

ԱԺ նիստի օրակարգում չներառվեց  «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարությանը, որը վերաբերում է Հայրենական պատերազմի 80-ամյակին:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց:

Նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, ձեռնպահ՝ 2 պատգամավոր, դեմ՝ 54 պատգամավոր։

Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել։