11:33 , 30 սեպտեմբեր, 2013
Աշխարհի ամենագեղեցիկ բառերը վերանում են, երբ արտասանում եմ քո անունը..
Աշխարհի ամենագեղեցիկ բառերը կախում են գլուխները...
Աշխարհի բոլոր-բոլոր տարեթվերն ու ամսաթվերը ոչինչ են այս օրվա դեմ..
Աշխարհի բոլո՜ր օրերը ու ժամերը, վայրկյանները, թվում են հասարակ այն միակ օրվա ու ժամի դեմ, երբ դու ծնվեցիր...
Խենթանալու աստիճան սիրում եմ ամեն տարվա այս օրը..
Աշխարհի ամենագեղեցիկ ու ամենահարազատ տոնը...
Մի հսկայական ամբողջ տարի ու մի փոքրի՜կ , փոքրի՜կ օր, որը սակայն մի ամբողջ տարվա տեղ երջանկացնում է...
Այսօր քո ծննդյան տարեդարձն է..
Սովորականի պես շնորհավորանքներ կտեղան քո գլխին ու կխճճվես մարդկանց համբույրների ու գրկախառնությունների մեջ..
Սակայն քո երազած ու կարոտած գրկախառնությունը չես զգա ոչ ոքի կողմից..
Ես քեզ այսօր չեմ գրկի ..
Որքան էլ ծննդյանդ օրը ամենագեղեցիկը լինի աշխարհում, իմ ու քո սրտերի փոքրիկ անկյուններում կգտնվեն տխրություններ..
Սակայն այսօր արի ժպտանք այդ տխրությունների դեմ..
Որքան էլ հեռավորությունը բաժանի մեզ, երջանկության այն զգացումը, որ այսօր ծնվել ես դո՜ւ մոռացնել է տալիս ամեն ինչ..
Որքան էլ հեռավորությունը տխրություն սերմանի, ես ժպտում եմ ....
Քո կյանքի ամենակարևոր օրերից մեկը նշում ես քո կյանքի ամենակարևոր մարդու բացակայությամբ...
Սակայն թող ժպիտը դեմքիցդ երբեք չպակասի...
Թող աչքերդ փայլեն ամենաուժեղ փայլով..
Թող ժպտան ճիշտ այնպես ինչպես ժպտացին ինձ սեր խոստովանելուց..(Ոչ ոքի աչքերը նման կերպ երբեք չեն ժպտում..)
Թող երազանքներդ նպատակ դառած ձգտեն իրականանալուն..
Թող քո մյուս ծննդյան տարեդարձին ես գրկեմ քեզ ամուր..
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը ..