Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժшծներ


23:58 , 26 մայիս, 2025

Tert.am-ը գրում է․

Լիվերպուլում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր տոնում էին տեղի համանուն ֆուտբոլային ակումբի՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը։

Ըստ ականատեսների՝ միջադեպի հետևանքով տուժել է 17 մարդ։

Ոստիկանությունն արդեն իսկ բերման է ենթարկել մեքենայի վարորդին, սակայն նրա գործողությունների դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։