Ինչպես է կատարվել Քննչական կոմիտեից 590 հազար դոլարի գողությունը


22:42 , 26 մայիս, 2025

Aysor.am-ը գրում է․

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են՝ ովքեր են Քննչական կոմիտեից կատարել 590 հազար դոլարի գողությունը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀԿԿ-ից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել՝ Էդգար Գրիգորյանը։